Այց Բուենոս Այրեսի <<Մարի Մանուկյան>> կրթական հաստատություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մասնաճյուղի <<Մարի Մանուկյան>> կրթական հաստատություն եւ հանդիպել միության ղեկավար կազմի հետ: Նախագահ Սահակյանը չափազանց կարեւոր է համարել Սփյուռքում մատաղ սերնդի հայեցի կրթությունն ու դաստիարակումը եւ այս համատեքստում շնորհակալություն հայտնել <<Մարի Մանուկյան>> կրթական հաստատության ուսուցչական կազմին հայրենանվեր գործունեության համար: ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Նախագահը կարեւորել է նրա դերակատարությունը արգենտինահայ գաղութի կյանքում եւ հայրենիքի հետ կապերի զարգացման գործում: Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: