Հանդիպում <<Ասպետ>> ռազմամարզական ճամբարի մասնակից մի խումբ սփյուռքահայ երիտասարդների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է <<Ասպետ>> ռազմամարզական ճամբարի մասնակից մի խումբ սփյուռքահայ երիտասարդների: Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի երիտասարդների մասնակցությունը հայրենիքում կազմակերպվող նման նախաձեռնություններին՝ այն համարելով հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: