Հանդիպում արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին ընդունել է <<Լույս>> հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների: Երկրի ղեկավարը նշել է արտերկրի առաջատար բուհերում ժամանակակից ուսում ստանալու եւ հայրենիքում այդ գիտելիքների կիրառման կարեւորությունը, ինչը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական եւ գիտակրթական առաջընթացին: Բակո Սահակյանի խոսքով` Արցախում նույնպես շահագրգռված են, որ մեր երիտասարդները ժամանակակից կրթություն ստանան արտերկրում, եւ պետությունը հնարավորինս օժանդակում է նրանց այս գործում: Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: