Հայկ Քոթանջյանը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը գործուն մասնակցություն ունենալու համար եւ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրելու մասին: