Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ցավակցական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Էդուարդ Կոկոյտիին:
Հեռագրում ասված է.
<<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից ընդունեք իմ խորին ցավակցությունը Հարավային Օսիայում տեղի ունեցած ողբերգության՝ ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեցին մարդիկ, այդ թվում եւ`երեխաներ:
Մենք ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստի ցավը: Վշտի այս ծանր պահին անկեղծ ցավակցություն եւ զորակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում>>:
2010-07-19