Հանդիսավոր միջոցառում` նվիրված <<Հալո Տրաստ>> կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ եւ մասնակցել Արցախում <<Հալո Տրաստ>> կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էր նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխոսնակ Քերոլայն Քոքսը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել կազմակերպությանը` նրա ծավալած աշխատանքի համար` այն համարելով կարեւոր մարդասիրական առաքելություն: Այնուհետեւ Նախագահ Սահակյանը Խաչեն գյուղի միջնակարգ դպրոցում հանդիպում է ունեցել ուսուցչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին Արցախի Հարապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ պաշտոնատար այլ անձինք: