Հանդիպում <> կազմակերպության Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի շրջանի տնօրենի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել <> կազմակերպության Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի շրջանի տնօրեն Թոմ Թաուրասի եւ նույն կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքներին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են մեր հանրապետությունում <> կազմակերպության գործունեության ընդլայնման մեջ եւ ըստ ամենայնի կաջակցեն այդ գործընթացին: