Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղ եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարն ընդգծել է նման միջոցառումների դերը պետականաշինության եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում` այն համարելով քաղաքական եւ հոգեբանական կարեւոր գործոն: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: