Ցավակցական հեռագիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 15-ին ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Հու Ձինթաոյին: Ուղերձում ասված է. <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Չինաստանի եղբայրական ժողովրդին` Ցինխայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր: Հայ ժողովուրդն իր վրա զգացել է նման տարերային աղետի ողջ ծանրությունը: Համաժողովրդական վշտի այս ծանր պահին մենք Ձեզ հետ միասին կիսում ենք կորստի ցավը եւ տոկունություն ու արիություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին>>։