Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար, Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկուն:
Ուղերձում ասված է.
<<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ ողջ լեհ ժողովրդին` տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեցին Լեհաստանի Հանրապետության Նախագահ Լեխ Կաչինսկին, առաջին տիկինը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ:
Համաժողովրդական վշտի այս ծանր պահին Ձեզ հետ միասին կիսում ենք կորստի ցավը, ուժ ու արիություն մաղթում Լեհաստանի ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին>>։
2010-04-12