Նախագահ Սահակյանն Այնճար գյուղում մասնակցել է հոբելյանական միջոցառումներին
Օգոստոսի 21-ին եւ 22-ին Նախագահ Սահակյանն Այնճար գյուղում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների բացման եւ փակման հանդիսավոր արարողություններին եւ հանդես եկել ելույթով: Միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը: