Նախագահը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակելու մասին
Փետրվարի 2-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի, հանձնաժողովի իրավաբան անդամներ են նշանակվել` Սրբուհի Արզումանյանը - ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ Կարեն Դանիելյանը - ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Հասմիկ Հարությունյանը - Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս: