Խորհրդակցություն հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2011 թվականին այդ կառույցների կողմից կատարված աշխատանքները եւ 2012 թվականի անելիքները: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: