Այցելություն է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող <<Արցախ>> բնակելի թաղամասի շինհրապարակ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող <<Արցախ>> բնակելի թաղամասի շինհրապարակ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել էլ ավելի արագացնել շինարարության տեմպերը եւ թաղամասն ամբողջովին շահագործման հանձնել գալիք տարի: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: