Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնավաճառ: Նախագահը ողջունել է արդեն ավանդական դարձած նման միջոցառման կազմակերպումը, նշելով, որ այն նպաստում է երկրի ներքին արեւտրի զարգացմանը: