Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Մոնրեալի մեր հայրենակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Մոնրեալի /Կանադա/ քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանին եւ Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանին: Բակո Սահակյանը կարեւոր է համարել Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունն Արցախ` ընդգծելով, որ այն կնպաստի հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու, երկկողմ կապեր հաստատելու գործին: Նախագահի խոսքով՝ նման այցելությունները նաեւ լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համատեղ ծրագրեր մշակելու համար: