Հանդիպում Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանին եւ Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել հյուրերի ջանքերը՝ ուղղված Հունաստանում Արցախի զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու գործին` հույս հայտնելով, որ այս բարեգործական կարեւոր նախաձեռնությունը հետագայում եւս կունենա իր շարունակությունը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ու կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: