Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի վերանորոգված կենտրոնական պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-09-01