Արցախի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել են 7 հոգի, որից 6-ը` հետմահու:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել են 392 հոգի, որից 16-ը` հետմահու:
Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, <<Երախտագիտություն>> մեդալով` 3 հոգի, որից 1-ը` հետմահու:
2010-09-01