Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: