Հանդիպում Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական եւ Ռամկավար Ազատական կուսակցությունների Արեւմտյան Ամերիկայի վարչությունների անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Վազգեն Խոդանյանի գլխավորությամբ: Նույն օրը Նախագահն ընդունել նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին` Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Նազարյանի գլխավորությամբ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ Արցախ-Սփյուռք կապերի ներկա մակարդակին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում եւ Արցախին սատարելու գործում: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: