Նախագահ Սահակյանը մասնակցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: