Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Հարգարժան Հովիկ Արգամի, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ ու երկարամյա փորձն ու գիտելիքները այսուհետ եւս ըստ ամենայնի կծառայեն օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, հայոց պետականության ամրապնդման, Հայաստանի եւ Արցախի զարգացման ու բարգավաճման հայրենանվեր գործին: Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ մեծագույն հաջողություններ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում>>: