Հանդիպում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր