Նախագահ Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին հանդիպել է նույն օրն Արցախ ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի մի խումբ անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ֆրանսիա կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը նշել է նման հանդիպումների հաճախակի անցկացման կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Միաժամանակ Նախագահն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր մարմնի հետ համագործակցության ընդլայնման մեջ: Երկուստեք նշվել է այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման կարեւորությունը: Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: