Նախագահ Սահակյանը մասնակցել է <<Արցախի ազատամարտիկների միություն>> 5-րդ համաժողովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է <<Արցախի ազատամարտիկների միություն>> հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովին եւ հանդես եկել ելույթով: Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: