Հանդիպում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի եւ <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցությանը եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է, որ այս ոլորտում առկա են լուրջ հեռանկարներ, որոնք մեծապես կնպաստեն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: