Արցախի Հանրապետության Նախագահը ընդունել է Հայ օգնության միության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայ օգնության միության պատվիրակությանը` կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՕՄ-ը այն համահայկական կազմակերպություններից է, որոնք յուրօրինակ եւ չափազանց կարեւոր դերակատարություն ունեն ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայրենիքում: Նախագահը բարձր է գնահատել Հայ oգնության միության ակտիվ մասնակցությունն Արցախի զարգացման գործում` ընդգծելով, որ մեր հանրապետությունը շահագրգռված է էլ ավելի խորացնել համագործակցությունը այս կազմակերպության հետ: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող եւ նախանշվող ծրագրերին վերաբերող հարցեր: