Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյաններին
Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյաններին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների եւ փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար: Հանդիպմանը մասնակցում էր քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: