Հանդիպում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների միջեւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: