Նախագահ Սահակյանը այցելել է Զարդանաշեն գյուղի մոտակայքում գտնվող հանքաերեւակման տարածք
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի մոտակայքում գտնվող հանքաերեւակման տարածք եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է ընդերքի ուսումնասիրմանն ու արդյունավետ շահագործմանն ուղղված աշխատանքները՝ այդ ոլորտը համարելով մեր տնտեսության զարգացման կարեւոր ուղղություններից մեկը: Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: