Հանդիպում Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին: Հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետության գիտության բնագավառի ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել գիտական հետազոտությունների ոլորտին եւ նրանց կիրառման հեռանկարներին: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս գործընթացում չափազանց կարեւորում է Հայաստանի գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: