Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին այցելել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ եւ հանդիպել նրա անդամների հետ` խորհրդի նախագահ Էրիկ Գարսետիի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը մասնակցել է քաղաքային խորհրդի նիստին եւ իր խոսքում շնարհակալություն հայտնել Լոս Անջելեսի իշխանություններին` մեր հայրենակիցների հանդեպ ունեցած վերաբերմունքի, հայ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը սատարելու համար:
Ելույթներով հանդես են եկել նաեւ քաղաքային խորհրդի անդամները: Ողջունելով Արցախի Հանրապետության Նախագահին` նրանք ընդգծել են, որ կարեւորում են ազատ, անկախ ու ժողովրդավարական Ղարաբաղի գոյությունը: Նրանց խոսքով` Արցախի եւ Միացյալ Նահանգների պատմության եւ պետականաշինության մեջ կան բազմաթիվ ընդհանրություններ, ինչը ավելի լավ հեռանկարներ է ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման համար:
Միջոցառումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, "Լինսի" հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-11-19