Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար մայիսի 14-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:
Դաշնամուրի դասատու, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելլա Փարսադանյանը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով:
ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.
Համեստ Ավանեսյանին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի դաշնամուրի բաժնի վարիչ
Վագիֆ Գրիգորյանին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի փողային բաժնի դասատու
Պավել Ղարաբեկյանին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արվեստի եւ ժովորդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ:
2012-05-14