Հանդիպում Սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ երիտասարդների հետ
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների: Բակո Սահակյանը կարեւորել է երիտասարդների դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք միասնության ամրապնդման ու հայ ազգային ինքության պահպանման գործում, ինչպես նաեւ նրանց հաճախակի այցելություններն Արցախ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել <<Դեպի Հայք>> հիմնադրամի գործունեությունն այս ուղղությամբ՝ անգնահատելի համարելով կազմակերպության կողմից այս ոլորտում կուտակված փորձը: Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է նաեւ երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի: