Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքում այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական ուղին ու առօրյան պատկերող լուսանկարների եւ սպառազինության ցուցահանդես: Այնուհետեւ նախագահները ներկա են գտնվել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական համերգին: Միջոցառումներին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: