Արցախի Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ի
ն Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Այնուհետեւ նախագահներն այցելել են Շուշի քաղաք, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նրանք ներկա են գտնվել նաեւ Շուշիում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի Հանրապետության ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը, Սփյուռքի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր:
2012-05-08