Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Սլովակիայից, Ավստրիայից եւ Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկայի, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին, ինչպես նաեւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների ու ներդրումների ներգրավման եւ փոխշահավետ համագործակցության մեջ, ինչի համար մեր երկրում ստեղծված են բոլոր պայմանները:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-02-03