Աշխատանքային խորհրդակցություն նվիրված ԱրՊՀ-ի հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման հիմնախնդրին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Արցախի պետական համալսարանի հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման հիմնախնդրին: Իրավիճակը բնութագրող զեկույցով հանդես է եկել բուհի ռեկտոր Ստեփան Դադայանը: Երկրի ղեկավարը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան հանրակացարանի առկայությունը հանդիսանում է ուսման գործընթացի կարեւորագույն բաղադրամասերից մեկը: Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` մայր բուհի հանրակացարանի պայմանների բարելավման նպատակով համակողմանի ծրագրեր մշակելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: