Աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում բնակելի շենքերի կառուցման եւ հուշահամալիրի վերակառուցման աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում <<Արցախ>> թաղամասի եւ հարակից տարածքներում ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի կառուցման, ինչպես նաեւ Ստեփանակերտի հուշահամալիրի վերակառուցման աշխատանքների հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը կարեւորել է շինարարական աշխատանքների որակով եւ ժամանակին իրականացումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: