Հանդիպում ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ
Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: