Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Նախագահը շնորհավորել է վետերաններին ամանորյա տոների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաեւ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում: Երկրի ղեկավարը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: