«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին Մոսկվա քաղաքում հանդիպում են ունեցել Ռուսաստանի հայ գործարարների եւ բարերարների հետ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Ռուսաստանի մեր հայրենակիցների դերակատարությունը Ղարաբաղի զարգացման գործում` ընդգծելով, որ այս անգամ եւս ակնկալում է նրանց ակտիվ մասնակցությունը Արցախի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկի` խմելու ջրի հարցի լուծմանը: Բակո Սահակյանի խոսքով՝ այդ հարցն ունի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական նշանակություն, եւ նրա լուծումը մեծապես կնպաստի Արցախի Հանրապետության զորացմանն ու զարգացմանը:
Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության պետական, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
2010-11-16