Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին>> օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, << Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին, <<Դատախազության մասին>> եւ <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին>> օրենքներում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաեւ ԼՂՀ դատական օրենսգրքում, <<Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին>>, <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>>, <<Անհատական տվյալների մասին>> օրենքներում լրացում կատարելու մասին ԼՂՀ օրենքները:
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ <<Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին օրենքը:
2010-11-15