Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրների ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանության բանակի մարտավարական զորավարարժությունները, ընդգծելով, որ դա մեկ անգամ եւս փաստում է, որ հայկական կողմերը արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Անդրադառնալով տնտեսական ոլորտում փոխգործակցությանը, երկուստեք կարեւորվել է դրա շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: