Նախագահ Սահակյանը մասնակցել է անվանի մարզիչ եւ հասարակական գործիչ Ռազմիկ Պետրոսյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է անվանի մարզիչ եւ հասարակական գործիչ Ռազմիկ Պետրոսյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ռազմիկ Պետրոսյանի ավանդը Ղարաբաղում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում եւ նրան հանձնել Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը հաստատող վկայական: