Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին: Համաձայն հրամանագրի` մարտական առաջադրանքները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային վաշտի հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովիկ Սուքիասյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով: