Հանդիպում շրջկենտրոնների եւ մայրաքաղաքի քաղաքապետների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների եւ Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, ուշադրություն է դարձվել կոմունալ տնտեսությունների գործունեության ճիշտ կազմակերպման վրա: Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին բարձրացված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու եւ իրավիճակը քաղաքներում բարելավելու ուղղությամբ: Միաժամանակ Նախագահը կարեւորել է բոլոր հարցերում քաղաքների միջեւ սերտ համագործակցության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են ըստ ամենյանի աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցում էր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: