Հանդիպում Պոեզիայի միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հոկտեմբերի 17-ին ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցներին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում չափազանց կարեւորում են նման միջոցառումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մշակութային ոլորտում կապերի հաստատման եւ ընդլայման, Ղարաբաղը արտաքին աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար: Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: