Արցախի Հանրապետության Նախագահը մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը ոստիկանության աշխատակիցներին ու վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ՝ կարեւորել նրանց աշխատանքը: Նախագահն անդրադարձել է համակարգում առկա հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ: